05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օդ բարձրանալը արդեն հերոսություն էր.ինչո՞ւ են բամբասում զոհվածներից /վիդեո/

2014 թվականի նոյեմբերի 12-ը հայ ժողովրդի համար մահաբեր օր էր: Արցախում Մի-24 ուղղաթիռը խոցվեց ադրբեջանական զինուժի կողմից : Դեպքը տեղի ունեցավ  արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ։

10 օր հետո հայկական կողմին հաջողվեց ետ բերել զոհված երեք օդաչուների աճյունները: Նրանք հետմահու պարգևատրվեցին ու զինվորական պատվով թաղվեցին ՛՛Եռաբլուր՛՛ պանթեոնում:

՛՛Օդ բարձրանալն արդեն հերոսություն էր՛՛,-պատասխանելով  մեր հարցին ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

՛՛Նման դեպքերում չի կարելի ասել՝ էս սարն իմն է կամ էս ծառն իմն է: Թող ասողները մի շաբաթ գնային և ապրեին այդ գծի վրա՛՛,-նշեց Ալավերդյանը:

Նշենք, որ մեր հարցը առնչվում էր նոյեմբերի 12-ին խոցված ինքնաթիռի անձնակազմի անդամների հերոսությունը համացանցում քննարկելու փաստին: Հասարակական-քաղաքական որոշ  ուժերի ներկայացուցիչներ գտնում են, որ հերոսության նախադրյալը բացակայում է այս իրավիճակում, քանի որ ուղղաթիռը խոցվել է պատահաբար:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ