13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարող է՝ այդ օրը հենց տնտեսական հանձնաժողովը լինի. Մելքումյանը՝ Րաֆֆու ժողովից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ եռյակը, իր տեղեկություններով, դեռևս չի քննարկել դեպտեմբերի հինգին հրավիված ՛՛Քաղաքացիական ժողովի՛՛ մասնակցության հարցը: Նշենք, որ ժողովը հրավիրել է ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ՛՛Մինչև դեկտեմբերի հինգ ժամանակ կա, կքննարկենք, կարծում եմ՛՛,-նշեց նա:

Հարցին՝ հետաքրքիր է, թե ինչ է ասելու Ր. Հովհաննիսյանը, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. ՛՛Ո՞նց կարող է հետաքրքիր չլինել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ է ասում՛՛: Դիտարկմանը, թե այդ դեպքում չարժե՞ ներկա գտնվել, Մելքումյանն արձագանքեց. ՛՛Չենք քննարկել՛՛:

Ինչ վերաբերում է անձամբ իրեն, ապա ԲՀԿ պատգամավորը կես-կատակ, կես-լուրջ ասաց. ՛՛Գիտեք ինչ, կարող է՝ այդ օրը հենց տնտեսական համաժողովը լինի՛՛: Նշենք, որ այսօր ասուլիսի ժամանակ Մելքումյանը տեղեկացրեց, որ եռյակը տնտեսական համաժողով է կազմակերպելու, որպեսզի քննարկի տնտեսական նոր քաղաքականությունը, որ անհրաժեշտ է ՀՀ-ին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ