02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Որևէ բանակցություն գոյություն չունի. ԲՀԿ պատգամավոր

”Որևէ բանակցության որպես այդպիսին գոյություն չունի՛՛,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հիշեցրեց, որ նախ վարչապետի կողմից եղավ առաջարկ բանակցելու, ապա քննարկում եղավ ԱԺ նախագահի մոտ՝ ի կատարումն նախագահի հորդորի՝ վերանայել ոչ իշխանական ուժերի 12 կետերը: ՛՛Մենք որևէ բովանդակային քննարկման այդտեղ չենք գնացել, մենք ասել ենք, որ այս փուլում որևէ բովանդակային քննարկման կամ բանակցության չենք գնում, մենք ասում ենք, որ կառավարությունը լիիարավ ազատ է, և դա իր խնդիրն է, ռեսուրսներն իրենն են, որ կատարի 12 կետերը՛՛,-բացատրեց նա:

Հարցին, թե գարնան է իշխանափոխությունը լինելու, նա պատասխանեց. ՛՛Մինչև գարուն դեռ պետք է ապրենք, մինչև գարուն դեռ հսկայական ժամանակ կա, դեռ ճանապարհ պետք է անցնենք: Հիմա այն ռազմավարությունը, որ ընտրել է եռյակը, դա հստակ իրականացվում է՛՛: Մելքումյանը նշեց, որ եռյակը համագործակում է հասարակական կազմակերպությունների, ուսանողների, մտավորական շերտերի, արտախորհրդարանական ու խորհրդարանական ուժերի հետ: ՛՛Մենք մեր ծրագրից չենք շեղվում, այսինքն՝ միս ու արյուն տալ, այնպես մտածել, որ այս փոփոխությունները ոչ թե մարդկանց մտքում լինի, այլ ամեն մեկն ի վիճակի լինի իր տեղն ու դերը ձևակերպի այդ փոփոխություններում հստակ՛՛:

Ի դեպ, նա նաև հայտնեց, որ եռյակը պատրաստվում է տնտեսական համաժողով անել, որի ժամանակ քննարկվելու է տնտեսական նոր քաղաքականությունը: Իշխանափոխության վերաբերյալ կրկին հնչած հարցին պատգամավորն արձագանքեց, որ անշնորհակալ կանխատեսումներ չարժե անել:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ