26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստուգումների սահմանափակում. նոր հնարավորություն բիզնեսի համար

Այսօր կայացած կառավարության նիստում վարչապետը հանդես է եկել անակնկալ առաջարկությամբ, որը կարող է լուրջ աջակցություն լինել բիզնեսի համար։ Խոսքը հարկային ստուգումները սահմանափակելու մասին է։ Մասնավորապես հանձնարարվել է հարկային մարմիններին արգելել տնտեսավարողների մոտ տարեկան մեկ անգամից ավել օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելը։ Մեկից ավել ստուգումներ կարող են իրականացվել միայն բացառիկ դեպքերում եւ խիստ ծանրակշիռ փաստարկների առկայության պարագայում։ Բայց դրա համար անհրաժեշտ կլինի վարչապետի անմիջական  թույլտվությունը։ 

Իր այս նախաձեռնությունը գործադիրի ղեկավարը հիմնավորել է տնտեսավարողների եւ տնտեսական գործունեության համար մատչելի պայմաններ ստեղծելու եւ բիզնեսին անհարկի քաշքշուկներից ազատելու մտահոգությամբ։ 

Սա խնդիր է, որին տնտեսավարողները մշտապես բախվում են։ Ընդ որում, խոսքը միայն հարկային ստուգումների մասին չէ։ Ստուգող կազմակերպությունների պակաս Հայաստանում կարծես չկա։ Երբեմն տնտեսավարողները ստիպված են լինում օրերով աշխատել նրանց պահանջած փաստաթղթերը ներկայացնելու համար։ Արդյունքում շատ քիչ ժամանակ է մնում տնտեսական բուն գործունեությամբ զբաղվելուն։ Դրանից տուժում է թե՜ բիզնեսը, եւ թե՜ պետությունը։ 

Չբացառելով հարկային ստուգումների անցկացումը՝ վարչապետը կարեւորել է դրանց քանակի կրճատումը։ Մի բան, ինչը հնարավորություն կտա խուսափել տնտեսավաորղների գործունեության նկատմամբ անհարկի միջամտություններից. «Մեր կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսավարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը։ Կարեւոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին՝ թե՜ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, եւ թե՜ տնտեսավարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից»։ 

Եթե լինելու է միջամտություն, ապա պետք է լինի արդյունավետ եւ «ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության եւ ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսավարողներին»։

Որպես առաջին քայլը վարչապետը հանձնարարեց յուրաքանչյուր օրացուցային տարում հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով. մեկից ավել անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերի համար, այն էլ վարչապետի թույլտվությամբ։ 

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ