07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու քաղաքական ուժերը չեն ուզում նեղացնել Ռուսաստանին

”Հայաստանում ընդունված տեսակետ կա, որ Ռուսաստանն է մեր փոխարեն ամեն ինչ որոշում, դրա համար էլ իշխանության ձգտող ուժերը խուսափում են Ռուսաստանին նեղացնելուց”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինս ցավում է, սակայն փաստ է՝ թե´ իշխանությունը, թե´ իշխանությունից դուրս գործող կառույցները համաձայն են Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին:

Ա. Արզումանյանը նշեց, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության քննարկումները ԱԺ-ում պլանավորված էին հնարավորինս լայն սեկտորով իրականացնել, բայց ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հրաժարվեցին մասնակցել դրանց, և արդյունքում միակողմանի քննարկում ծավալվեց. ՛՛Առաջիկա քառօրյային ես մանրամասն կխոսեմ այդ կառույցին մեր անդամակցության վտանգների մասին՛՛,-խոստացավ պատգամավորը:  ՛՛Այսօր այդ անդամակցությունը ներկայացվում է զուտ տնտեսական ասպեկտից, բայց սա քաղաքական որոշում է` լի վտանգներով, որոնց մասին չի խոսվում՛՛,-եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ