13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՅՈՒՆԵՍԿՕ-ում լավաշի գրանցման հետ կապված խնդիրներ են եղել

Երկուշաբթի օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեկնարկել է ոչ նյութական մշակութային ժառանգության շրջանակներում գործող միջկառավարական նիստը, այնտեղ Հայաստանի վերաբերող երկու հարց է քննարկվել: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
”Առաջին հարցը վերաբերում է ոչ նյութական ժառանգության մեր ազգային զեկույցին, և երկրորդը` լավաշին”,-ասաց նախարարը`հավելելով, որ լավաշը ճանաչվել է ոչ նյութական համաշխարհային ժառանգության մաս:

Ինչ վերաբերում է ազգային զեկույցին` նախարարն ընդգծեց, որ զեկույցի հետ կապված քննակումներ դեռ կան:
Հասմիկ Պողոսյանը շեշտեց, որ հայկական պավիրակությունը, որը ղեկավարում են Արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը և Մշակույթի փոխնախարարը, վերադառնալուն պես մամուլի ասուլիսով հանդես գան` ներկայացնելով ողջ գործընթացները: ”ԱԳՆ-ի օգնությունն իրոք պետք եկավ, որովհետև մենք որոշակի խնդիրների բախվեցինք: Դրանց մասին առաջիկայում մամուլին կպատմեն ԱԳՆ-ի և մեր նախարարության ներկայացուցիչները, որոնք այդ հարցով հանդես էին եկել Փարիզում՛՛,-ասաց Հ. Պողոսյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ