17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ւր է կորել այդ 150 միլիոն դոլարը /վիդեո/

՛՛Այդ միությունը կիսափլուզված չէ, այն Հայաստանի տնտեսությանն ավելի շատ օգուտներ է բերելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր սուքիաս Ավետիսյանը: ՛՛Միակ բանը, որ մենք պետք է զգույշ լինենք, ու այդ զգուշությունն այսօր գործարարների մոտ է նաև դրսևորվում, և ինչու չէ նաև իշխանությունը պետք է զգույշ անի քայլերը, որպեսզի այն դրական օգուտը, որ մենք ակնկալում ենք ունենալ ԵՏՄ-ից, մեր սխալ քայլերով չբերենք նրան, որ մեր տնտեսությունում լուրջ խնդիրներ լինեն՛՛,-հավելեց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հավելեց, որ ԵՏՄ-ի օգուտների հետ կապված կան տարբեր հաշվարկներ՝ և դրական, և բացասական, օրինակ՝ էներգակիրների գնի աճ չի լինի մինչև 2018 թվականը, ենթադրվբւմ է, որ որոշակի շուկա գյուղական ապրանքների համար կբացվի: ՛՛Իհարկե, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ պատճամիջոցները Հայաստանի տնտեսության վրա կունենան, և ունեն էական ազդեցություն արդեն իսկ՛՛,-նկատեց նա: ԲՀԿ պատգամավորը հայտնեց, որ այսօր ուսումնասիրել է ու ԱՎԾ-ի կայքում հայտնաբերել է, որ նախորդ տարվա արտահանումը նշված է 1 միլիարդ 480 միլիոն դոլար, իսկ բյուջետային բացատրագրում գրված է 1 միլիարդ 630 միլիոն:

՛՛Ո՞ւր է կորել այդ 150 միլիոն դոլարն արտահանման, վերջին հաշվով դա Հայաստանի համար լուըրջ թիվ է: Մեզ մոտ արդեն գնաճ կա, ժողովրդի կենսամարդակն այս փուլում իջնելու է: Պետք է գնալ մարդկանց եկամուտների ավելացման ճանապարհով, ինչը աշխարհում փորձված եղանակ է,  բայց արտահանողներին չպիտի հարկադրել մարդկանց խնդիրներին՛՛,-նշեց նա:

Ինչ վերաբերում է դոլարի արժևորմանն ու դրամի անկմանն, ապա Մելքումյանն ասաց, որ սովորաբար դրամի ու եվրոյի թուլացումը այդ երկրների քաղաքականությունն է՝ արտաքին  շուկաներում իրենց ապրանքներն իրացնելու: ՛՛Եվրամիությունը չի նեղվում, որ եվրոն դոլարի նկատմամբ անկում է ապրում կամ հակառակը՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ