04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծխելը և երկրորդային ծուխը` անպտղության, սեռական և վերարտադրողական խնդիրների պատճառ

Ծխելը և երկրորդային ծուխը կանանց մոտ անպտղության պատճառ կարող է դառնալ, այն առաջացնում է պտղի մոտ տարբեր արատներ՝ ներառյալ ուռուցքային հիվանդությունները: Մասնագետներն ահազանգում են, որ ծխելը և երկրորդային ծուխը բացասաբար են ազդում ոչ  միայն սեռական, այլև վերարտադրողական ֆունկցիայի վրա: Ուստի «Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ-ն «Ծխախոտի և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունը սեռական և վերարտադրողական առողջության վրա» ծրագրի շրջանակներում վերջին երեք ամիսների ընթացքում իրականացրել է ծխախոտի և երկրորդային ծխի` սեռական և վերարտադրողական առողջության վրա վնասակար ազդեցության վերաբերյալ տեղեկատվական ծրագրեր: Մասնավորապես կազմակերպվել են դասախոսություններ և հանդիպումների շարք Երևանում և մարզերում (համալսարաններ, ՀԿ-ներ): ՀՀ 7 ուսումնական հաստատություններում կազմակերպված դասախոսություներին մասնակցել են 200-ից ավելի երիտասարդներ: Բաժանվել են տեղեկատվական բուկլետներ:  Ծրագրի շրջանակներում ստեղծվել է www.sexology.am կայքին կից բլոգը, որը նախատեսված է թեմատիկ հոդվածների և հայտարարությունների, դասախոսությունների, տեսանյութերի տեղադրման, մասնագետների կողմից վարվող  ֆորումների համար: Պատրաստվել է 2 հեռուստահաղորդում` փորձագետների մասնակցությամբ՝ ուղղված տղամարդկանց և կանանց սեռական ու վերարտադրողական առողջության վրա ծխախոտի և երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը:  Նկարահանվել է նաև սոցիալական գովազդ: «Ծխախոտի և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունը սեռական և վերարտադրողական առողջության վրա ծրագրի ղեկավար  Ռուզաննա Ազատյանը նկատեց, թե չնայած շատ են կազմակերպվում ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվական սեմինարներ, սակայն դրանցից որևէ մեկը սեռական, վերարտադրողական առողջությանն ուղղված չի եղել. «Մեր նպատակն է բարձրացնել հասարակության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակը՝ կապված այն խնդրի հետ, որ ծխելը կարող է վնաս հասցնել ոչ միայն թոքերի առողջությանը, այլև լուրջ վնասակար ազդեցություն և հետևանքներ ունենալ մարդկանց սեռականության և վերարտադրողական առողջության վրա: Ունենալով գրագետ և տեղեկացված հասարակություն՝ կստեղծենք բարենպաստ պայմաններ առողջ սերնդի վերարտադրման և ծխախոտից կախվածություն ունեցող մարդկանց թվի նվազեցման գործում»: Որպես թիրախային խումբ` ընտրվել են ուսանողները: Այս առիթով ծրագրի ղեկավարը նշեց. «Նրանք այն մարդիկ են, ովքեր դեռ նոր են սկում ծխելը, հետևաբար նրանցից ենք սկսում, որպեսզի լինելով տեղեկացված` հասկանան ծխելու և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունը: Պետք է երիտասարդը հասկանա, որ եթե անգամ այս պահին վնասը չի զգացվում, ապա 35 տարեկանից հետո 70 տոկոսով կբախվեն այն խնդրների հետ, որոնց մասին այսօր նախազգուշացվում էր»: 

Ռուզան Ազատյանի կարծիքով` խնդիրը լուծելու համար բացի իրազեկման ծրագրերից անհրաժեշտ է ստեղծել ծխելու համար ոչ բարենպաստ պայմաններ. բարդացվի ծխախոտ ձեռք բերելը, սահմանափակ վայրերում թույլատրվի ծխելը:

Նշենք, որ «Ծխախոտի և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունը սեռական և վերարտադրողական առողջության վրա» ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ