20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեքենան դիտավորյալ այրել են՝ հենց ոստիկանության շենքի դիմաց

՛՛Եվս մեկ մեքենա են հրկիզել այս գիշեր նույն ժամին, որն այրվել է ամբողջությամբ: Ընդ որում, դա կատարվել է կենտրոնի ոստիկանության շենքի դիմաց՛՛- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Նախախորհրդարան՛՛-ի անդամ Վարդան Հակոբյանը։

Henaran.am-ի հետ զրույցում Հակոբյանը տեղեկացրեց, որ մեքենայի տիրոջ անունը Սամվել է, ով ևս մասնակցել է`  ’’100-ամյակը առանց ռեժիմի’’  իրազեկման ավտոերթերին։

 Հիշեցնենք՝  երեկ  տեղեկացրել էինք, որ երեկ՝ գիշերվա ժամը 3-ի սահմաններում չարագործները հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի ավտոմեքենան: Այսօր՝ նոյեմբերի 27-ի առավոտյան պարզ դարձավ, որ այս գիշերվա ժամը 3:30-4:00-ի սահմաններում հրկիզել են Նախախորհրդարանի անդամներ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Վարդան Հակոբյանի և Սուսաննա Մելքոնյանի, ինչպես նաև Նախախորհրդարանի անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանի կնոջ ավտոմեքենաները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ