04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանը տնտեսական կոլապսի չի ենթարկվի

”Հայաստանը կոլապսի չի ենթարկվի, ստեղծված իրավիճակից ելքերը բազմաթիվ են”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` խոսելով դրամի արժեզրկման ու դրամի արժևորման մասին: Տնտեսագետը չի կարծում , որ ՌԴ-ում տիրող իրավիճակն իր անդրադարձն անպայման պիտի ունենա Հայաստանի վրա: ՛՛Ճիշտ հակառակը՝ ՀՀ-ը պետք է փորձի օգտվել այդ իրավիճակից, որ ՌԴ-ում է տիրում, բացի այդ ես լավատես եմ, որ 2015-ին Արևմուտքը ՌԴ-ի հետ պիտի հարաբերություններ կարագվորի՛՛,-նկատեց նա:

Մանասերյանը նշեց, որ ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների արդյունքում երկու կողմն էլ տուժում է: ՛՛Խոսքը վերաբերում է հարյուր հազարարովոր եվրոպական աշխատատեղերին, որ կորցնում է, օրինակ՝ փոքր երկիր համարվող Բելգիան տասնյակ հազարավոր աշխատատեղեր է կորցրել՛՛:

Ասուլիսի մյուս բանախոսեը՝ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը շեշտեց, որ ԿԲ-ն անիմաստ քաղաքականություն է վարում ու հայտարարություններ անում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա կոչ արեց ԿԲ-ին ավելի պատասխանատու գտնվել ու ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից: Մանասերյանը չհամաձայնեց Մակարյանի հետ: ՛՛Ես չեմ կիսում այն տեսակետը, որ ԿԲ-ի գործունեությունն անարդյունավետ է, նախորդ ղեկավարության հետ համեմտած ավելի ճկուն գործունեություն են ծավալում: ԿԲ-ն վերջին տարիներին է որդեգրել լողացող փոխարժեքի կարգավորում, ու ժամանակ առ ժամանակ պետության միջամտություն է պահանջվում՝ շուկան հավասարակշռելու համար: Գնաճի համար պատասխանտվություն բացի ԿԲ-ից պետք է կրեն նաև ՏՄՊՊՀ-ը, Էկոնոմիկայի ու Ֆինանսների նախարարությունները՛՛,-ասաց Մանասերյանը:

Տնտեսագետը շեշտեց, որ դոլարի կուրսի փոփոխությունը չպիտի մեկօրյա ցնցում էր, որ պիտի լիներ: ՛՛Արժեզրկումներն եղել են և կլինեն, պարզապես Հայաստանում չեն օգտագործվում տնտեսավորղներին, գործարարներին պաշտպանող պայմանագրերը:

Գնաճ պետք է լինի, դրան վերահսկողություն է պետք, սակայն պետությունն այստեղ խիստ թերանում է, իսկ տարվա վերջին այն, ինչ սպասվում է, եթե մի քիչ իրենց նեղություն տան պետական մարմինները, դա էլ կարող է չլինել, քանի որ վերջին ամիսներին տարնսֆերների ներհոսք է եղել՛՛,-եզրափակեց տնտեսագետը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ