17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էական թանկացումներ կլինեն

՛՛Դրամի արժեզրկման ու դոլարի բարձրացման արդյունքում դրամի զանգվածը մեծանում է, ու սա ձեռք է տալիս արտահանման տեսանկյունից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա նշեց, որ ՀՀ տնտեսության մեջ ներմուծումները մեծ դերակատարում ունեն ու գերազանցում են արտահանման ծավալներին, ու ներմուծողները պետք է մտածեն, որ ավելի թնակ գներով են դրամ ու եվրո սկսկում ձեռք բերել: ՛՛Սա արդեն կարող է առաջացնել պոտենցիալ թանկացման վտանգ: Իհարկե, երբեմն սուբյեկտներն ունենում են հին ձևով աշխատելու հնարավորություն, բայց օգտվում են առիթից, ու գները թանկացվում են՛՛,-նկատեց նա:

Մակարյանը շեշտեց, որ հիմա արձանագրվում է որոշակի գնաճ ու էլի տենդենց կա: Սրանից նա ենթադրում է, որ էական թանկացումներ կլինեն: ՛՛Լարվածությունները մեծանալու են Ռուսաստանի շուկայի հետ կապված, ԵՄ-ից էլ հայտարարում են, որ թեկուզ շարունակեն տուժել, սանկցիաները շարունակվելու են՛՛: Ըստ Մակարյանի՝ ռուբլու արժեզրկման ու սանկցիաների հետևանքով նաև Ռուսաստանում աշխատավարձերի ու աշխատատեղերի նվազում է լինելու, ինչը կազդի նաև օտարերկրյա աշխատակիցների վրա: ՛՛Այս իրավիճակում կարևոր է, որ ԿԲ-ն ու կառավարությունը կատարեն ռիսկերի դասակարգում, գնահատեն ըստ ուժգնության, մենք պետք է կառավարենք ռիսկերն ու կանխարգելենք հետագայի համար:

Նույնիսկ ԵՏ մտնելը-չմտնելը նշանակություն չունի, առանց այն էլ մենք նույն առտևտուրն ունենք: Կան ոլորտներ, որոնցում եթե Հայաստանը փորձի աջակացել ՌԴ-ին, որոնք եվրոպական սանկցիաների ներքո են գտնվում, ինքն էլ կհայտնվի սանկցիաների ներքո՛՛,-եզրափակեց Մակարյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ