12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Միհրան Պողոսյանը շատ լավ աշխատող է. նախարար

՛՛Արդարադատության նախարարության համակարգում բոլոր ծառայություններն աշխատում են նորալ, օրենքի շրջանակներում: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարին պետք է բնութագրեմ` որպես շատ լավ աշխատողի, որովհետև այդ համակարգն աշխատում է հստակ, կարգապահ, իսկ այն դժգոհությունները, որոնք վերջին շրջանում կան, այդ դժգոհությունները թերի օրենսդրական կարգավորումների արդյունք են, և բարելավվելու ուղղությամբ մենք որոշակի փորձեր ենք անում՛՛,-այսօր կառավարության նիստցի հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե համամիտ է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը ինքնագլուխ է գործում:

Հարցին, թե կարգապահ աշխատելու շնորհի՞վ է Միհրան Պողոսյանը միլիոններ կուտակել, Մանուկյանն ասաց, որ այս հարցը նախարար և ծառայության պետ փոխհարաբերություններին չի վերաբերում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ