08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ում բարձրացնում են Հայկական հարցը

Հայրենանվեր մի խումբ հայորդիների մասին իր խոսքը մեզ է ուղարկել ԱՄՆ-ում բնակվող Մովսես Մովսիսյանը, ով օտար ափերում փորձում է տաք պահել՝ Հայկական հարցը: Ներկայացնում ենք նրա խոսքը.

՛՛Երբ անցնող տարվա հունվարին մտերիմ ընկերների խումբը որոշում էր հայկական մոտոցիկլետիստների ակումբ ստեղծելու մասին, ոչ ոք չէր հավատում, որ նպատակը զվարճանքը չէ: Տղաները ուզում էին ստեղծել ակումբ, որը կկարողանա իր շուրջը համախմբել հայորդիների, որոնք չէին վարանի՝ Հայրենիքին սատար կանգնել, որոնք կնվիրվեին Հայկական հարցի լուծմանը միտված ծրագրեր իրականացնելուն և կսկսեին իրազեկման ակցիներ իրականացնել: Այս ամենը սկզբում միայն երազանք էր՝ կյանքի կոչել մի գաղափար, որով հայրենակիցները կկարողանային միայն հպարտանալ….

…Ընդամենը 11 ամիս է նացել այդ օրից և  Հայկական Ջոկատ ( Armenian Brigade ) կոչվող Մոտոցիկլետների ակումբը արդեն վաստակել է իր բարի համբավը ոչ միայն Լոս Անջելեսում, այլ նաև Հայաստանում և մեր սիրելի Արցախում՝ վավերացվել է Միացյալ Նահանգներում, որպես բարեգործական ակումբ ( 501ց Նոնպրոֆիտ ):

Մասնակցել են արդեն բազում արշավների իրենց մոտոցիկլետներով , որոնց ընթացքում մտերմացել են  և բարեկամական կապեր հաստատել օտարազգի բազմաթիվ M/C  ակումբների հետ, որոնք իրենց հերթին ճանաչել եվ ընդունել են Հայկական Ջոկատը որպես M/C ակումբ :

Ակումբի յուրաքանչյուր անդամ հանդես է գալիս, որպես ՀԱՅ՝ աշխարհի առաջ և որպես բարի կամքի դեսպան միայն ու միայն ազգի օգտին: Տղաները սերտ կապեր ունենալով օտար մոտոցիկլետիստների ակումբի հետ՝ հասկացան որ անելիք կա: Հասկացան, որ Ցեղասպանության ճանաչման հարցում ինֆորմացիայի պակաս կա, թեկուզ արդեն 99 տարի է անցել և բազմաթիվ կազմակերպություններ այսքան ժամանակ օտարալեզու ինֆորմացիոն աղբյուրների միջոցով կիսատ ինֆորմացիա են ստացել: Սակայն դեռ մի ստվար բազմություն անտեղյակ է մեր խնդիրների մասին: Սա ստիպել է տղաներին լծվել հայրենանվեր գործին: Նրանք հպարտորեն եռագուն են կրում իրենց թիկունքին ու հոգու մեջ: Նրանք իրազեկման ակցիաների շնորհիվ շատերին են պատմում, որ մենք՝ Եղեռն ենք ապրել….սակայան մեր պատմության մեջ միայն սև էջեր չեն, մենք ունենք աշխարհը ցնցած արժեքներ:

Նրանց են հայտնում Հայաստանում՝  հնարավոր բիզենեսների, տուրիզմի, ուսումնական և բժշկական կետրոների մասին, ուր օտարազգի գործարարները կարող են ներդրում կատարել, և ուսանողները կարող են օգտվել Հայաստանի բարձրագույն կրթության բազմաթիվ բնագավառերից:
Ակումբի յուրաքանչյուր անդամ, ինչպես յուրաքանչյուր առաքինի հայ ասպետաբարո պահվածքով է հանդես գալիս՝ հանուն հայրենիքի: Նրանք դեռ աշխարհին ցույց կտան, որ մենք ոչ միայն հին ազգ ենք, այլ նաև ունենք հաղթելու ու մեր ստեղծածով հպարտանալու իրավունք՛՛,-գրել է Մովսիսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ