17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փուչիկը կտրաքի

”Կներեք, իսկ ո՞վ է ասել, որ նրանք ընդդիմություն են, նրանք իրենք իրենց էլ ընդդիմություն չեն կոչում: Իրենց կոչում են ոչ իշխանական, ՛՛այլընտրանք՛՛, այլ տերմիններով, որոնք ոչ մի առնչություն չունեն քաղաքագիտության հետ, բայց ընդդիմություն չեն կոչվում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ՛՛Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի’’ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ պատասխանելով հարցին՝  եթե ՛՛եռյակն՛՛ իսկապես ընդդիմադիր դաշտում է, ինչո՞ւ չի միանում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նախագահի իմպիչմենթի պահանջին: 

”Ճիշտ է, եռյակի գլխավոր ուժ ԲՀԿ-ի մասին է խոսքը, որովհետև նրա մնացյալ արբանյակները թե ինչ կկոչեն իրենց, դա ընդհանուր քաղաքական քայլերի տրամաբանության վրա որևէ ազդեցություն չի ունենա:

Այնպես որ այստեղ զարմանալու ոչինչ չեմ տեսնում, օրինաչափությունից դուրս ևս ոչինչ չեմ տեսնում: Կատարվում է այն, ինչ պետք է կատարվի և չէր կարող չկատարվել՛՛: 

Ինչ վերաբերում է բուն Փաշինյանի նախաձեռնությանը, Մեհրաբյանի խոսքով՝  դա օգտակար քայլ է այն առումով, որ լակմուսի դեր է կատարում, թե քաղաքական դաշտում ով ով է.

՛՛Նման նախաձեռնություներն այլևս հասարակության մեջ չեն թողնի իլյուզիաներ, թե ով ընդհանրապես ինչով է զբաղվում: Փաշինյանն այս քայլով ցույց տվեց, որ եռյակն ամեն ինչ է բացի ընդդիմությունից: Դրական կարելի է գնահատել միայն սա՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ