02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Փարիզում

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության
աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն: Հիշեցնենք, որ պատվիրակության
կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արա Բաբլոյանը, Կարեն
Ավագյանը եւ Արմեն Ռուստամյանը:

Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի
պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար
Լարշեի հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը շնորհավորել է պարոն
Լարշեին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Գալուստ Սահակյանը
գոհունակությամբ նշել է, որ այսօր այդ հարաբերությունները հասել են
առանձնահատուկ մակարդակի՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների միջեւ առկա
պատմամշակութային բազմադարյան կապերը:

Նա նշել է նաեւ, որ երկու երկրներն իրար
կապող ամուր կամուրջ է նաեւ Ֆրանսիայի մեծ ու ազդեցիկ հայկական համայնքը:
Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ 1992 թվականի
փետրվարին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ծավալված
բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը կայուն հիմք է դարձել տնտեսական,
մշակութային, կրթական, գիտական եւ այլ բնագավառներում սերտ եւ արդյունավետ
համագործակցության համար: Գալուստ Սահակյանը մեկ անգամ եւս փաստել է, որ
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում,
մասնավորապես, նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության
կարգավորման ձեւաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Խոսելով Արցախի
հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ
այդ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝
միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Խորհրդարանի նախագահը
մտահոգություն է հայտնել այն հանգամանքի առթիվ, որ նույն մոտեցումները չի
կիսում Ադրբեջանը՝ ամեն կերպ փորձելով տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահների ջանքերը եւ տարածաշրջանը պահելով լարված վիճակում: ԱԺ նախագահ
Գալուստ Սահակյանը խոսել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից
խոցված ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի մասին՝ այդ սադրիչ
գործողությունները որակելով որպես զինադադարի կոպիտ խախտում: Նա հավելել է, որ
մարդկային կյանքեր խլած այդ գործողությունը պետք է միանշանակ դատապարտվի
միջազգային հանրության կողմից: Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Սենատի նախագահին
հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք Հայոց
ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: ՀՀ օրենսդիր
մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատի նախագահը հետեւողական
կլինի Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի նոր նախագծի ներկայացման եւ
դրա ընդունման հարցում:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն շնորհակալություն է
հայտնել հայկական պատվիրակությանը Սենատ այցելելու համար եւ վստահեցրել, որ
հայ-ֆրանսիական հարաբերությունների այժմյան բարձր մակարդակը շարունակելու է
բարձրանալ խորհրդարանների սերտ համագործակցության արդյունքում:

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի տնտեսապես
առավել զարգացած տարածաշրջանի` Օ-դը-Սենի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ
պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի հետ:

Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաեւ Փարիզի հայ
առաքելական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Այնուհետեւ Ազգային ժողովի
նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Փարիզի
Երեւանյան այգում, որտեղ պատվիրակության անդամները ծաղիկներ են տեղադրել
Կոմիտասի արձանի առջեւ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ