12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մենք այս պահին չենք տեսնում նման իրավական հիմք. Մինասյանը՝ նախագահի իմպիչմենթի պահանջից

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ չի ստացել միանալ իր նախաձեռնած ստորագրությանը: Նշենք, որ Փաշինյանը պատարստվում է մշակել ՛՛ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանակ անելու՛՛նախագիծ, իսկ որպեսզի այն արտահերթ կարգով մտնի ԱԺ օրակարգ, պետք է նվազագույնը 44 ստորագրություն հավաքել:

՛՛Ստորագրության առաջարկ չենք ստացել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ՛՛Խորհրդարանում իմպիչմենթի ընթացակարգն իրենից ենթադրում է որոշման նախագիծ՝ մեղադրականով, այսինքն՝ քրեական հանցագործության մեջ մեղադրել, բայց եթե տեսքտ չունենք, չգիտենք ինչի համար, առավել ևս մենք այս պահին չենք տեսնում նման իրավական հիմք: Ինչպես հայտնի է, Սահմանադրությունը ներկա կարգավորումներով քաղաքական պատասխանատվության շրջանակներում  պաշտոնանկության գործընթաց չի նախատեսում, հետևաբար քանի չունենք որևէ փաստաթուղթ ձեռքներիս տակ, հիմնավորումներ, բացատրություններ, չենք կարող որևէ կարծիք հայտնել կամ քննարկել՛՛,-բացատրեց Արծվիկ Մինասյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ