01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հրապարակել լուսանկարներ: «Առավոտ շուտ ինչ-որ անբարոյական մայրիկի զավակներ նռնակ են գցել (հավանաբար ձայնային) իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ:

Այսօր առաջին անգամ Միհրանին առավոտ շուտ արթուն տեսա: Հիմա արդեն ձևը սովորեցինք՝ ոնց է պետք արջին քնից հանել)))): Կարելի է ասել՝ մշտական թվացող պրոբլեմ է լուծվել)):

Բայց դա, իհարկե, չի փրկի անբարոյական մայրիկի զավակներին: Գտնելու ենք ու մամաները լացացնենք»։

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ