05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բռնաբարության փորձի ժամանակ “կերել” է. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Բարսեղյանի գործի դատական քննությունը: Այս մասին գրում է “Ժամանակ”-ը

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 21-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող “Թագավորանիստ” հյուրանոցային համալիրի 4-րդ սենյակում 49-ամյա Արմեն Բարսեղյանը փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել Երեւանի բնակչուհի Մ. Բ.-ի նկատմամբ:

Բարսեղյանը բռնել է Մ. Բ.-ի մազերից, փորձել է հարկադրել սեքսուալ գործողությունների: Ապա ծեծի է ենթարկել տուժողին, գցել է հատակին, նստել նրա կրծքավանդակին ու նորից փորձել է սեքսուալ գործողություններ կատարել:

Իր կամքից անկախ պատճառներով Արմեն Բարսեղյանն ավարտին չի հասցրել հանցանքը, որովհետեւ հատակին ընկած կինը սեղանից վերցրել է ապակե տարա ու հարվածել Բարսեղյանի գլխին:

Այս դրվագով Արմեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 1-ին մասով:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ