02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընդդիմությունը պետք է քննադատի իր իշխանությանը, այլ ոչ թե հարևան երկրի

՛՛Եկեք ճիշտ հասկանանք, ընդդիմությունը պետք է քննադատի իր իշխանությանը, այլ ոչ թե հարևան երկրի՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ պայմանագրի վերաբերյալ լսումների ամփոփիչ ելույթում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի քննադատություններին՝ ուղղված ՌԴ-ին ու նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ Քոչարյանի՝ պետք է հարգալից լինել  բոլոր դաշնակիցների նկատմամբ: 

Ինչ վերաբերվում է այն հարցադրմանը, որ Ադրբեջանն ու Ղազախստանը դաշնակիցներ են, ապա Շավարշ Քոչարյանը նշեց, որ Ղախաստանը համագործակցում է Ադրբեջանի հետ, ինչպես և այլ թուրքալեզու ազգերի հետ, բայց խնդրեց չմոռանալ, որ ՀՀ-ի հետ էլ է համագործակցում:
՛՛Այլ բան, որ խնդիր ունեն, որ ՀՀ-ի անդամակցությունն իրենց համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնի: Եկանք փոխհամաձայնութան և հստակ ձևակերպվեց, որ ԼՂՀ-ը ՀՀ-ի տարածքի մեջ չի մտնում: Որևէ կետ չկա, որ մեզ պարտադրում է՝ մաքսակետ դրվի ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ,և այս հարցը չի եղել բանակցությունների առարկա՛՛,-ասաց նա:

Անդրադառնալով այն հայտարությանը, թե Շավարշ Քոչարյանն ասել է, որ ցանկացած կառույցի անդամակցություն սուվերենության կորոսւտ է ենթադրում՝ նա նշեց, որ պատվաբեր է իր անունը տալը, բայց պատվաբեր չէ կոնտեքստից հանելը, քանի որ ինքն ասել է, որ սուվերնության հարցը առաջ է գալիս, երբ կոնկրետ ոլոտներում լիազորությունները կիսվում են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ