06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախագահի խորհրդականը գո՞հ է

՛՛Մեր ժողովրդի մեծամասնությունը դրական է ընդունում ԵՏՄ-ին միանալը, դրա համար կան բազմաթիվ դրական գործոններ, շատ արգումենտներև կան, որ նույնիսկ չեն հնչել այնտեղ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի խորհրդական, Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը: ՛՛Կարծում եմ՝ բոլոր պատճառները հաշվի առնելով՝ դա ամենակարևոր որոշումն էր, որ կայացվել է՛՛,-նկատեց նա: 

Կարինե Մինասյանի խոսքով՝ դեռևս որոշված չէ, թե ովքեր են ՀՀ-ը ներկայացնելու ԵՏՄ-ում, նա չգիտի նաև՝ ինքը լինելու է, թե ոչ: Ինչ վերաբերում է տնտեսական հանձնաժողովին, ապա նա ասաց. ՛՛Դա միջազգային կառույց է, որտեղ բոլոր աշխատողները միջազգային չինովնիկներ են, իրենք ոչ թե ներկայացնում են առանձին երկիրր, նրանք նշանակվում են՝ այդ կառույցում աշխատելու համար ու ու աշխատում են այդ չորս երկրների համար: Տնտեսաան հանձնաժողովը կոլեգիայի անդամներից է բաղկացած լինելու, իրենց կարգավիճակը լինելու է կոլեգիայի անդամ /նախարար/: ԵՄ կոմիսարների նման աշխատողներ են լինելու՛՛:

Հարցին՝ գոհ է, որ Հայաստանը չստորագրեց ասոցացման համաձայնագիրը՝ նախապատվությունը տալով ԵՏՄ-ին, նա պատասխանեց. ՛՛Այդ որոշումն այս պահին բոլոր նախադրյալները հաշվի առնելով՝ ճիշտ էր՛՛: Դիտարկմանը, թե ստացվում է, որ դեպի ԵՄ ուղի բռնելը ճիշտ չէր, Մինասյանն ասաց. ՛՛Չեմ կարծում, որ կարելի է սևը սպիտակով ներկայացնել բոլոր իրավիճակները՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ