13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԵՏՄ-ում Հայաստանի առջև միայն մեկ սահմանափակում է լինելու

”Իհարկե, լիարժեք ենք, բոլոր մարմիններում՝ բարձրագույն խորհուրդ, վարչապետների մենք լարժեք ենք, իհարկե, բնական է, եթե լիարժեք ենք , ինչ-որ իրենք ունեն, մենք էլ ունենք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ ի պատասխան հարցին, թե ՀՀ-ը ԵՏՄ-ում վետոյի իրավունք ունենալու է, և արդյոք լինելու է լիարժեք անդամ:

Սահմանափակումը մեկն է լինելու. ՛՛Միայն ժամանակավոր՝ մինչև 2016 թվականի փետրվարի 10-ը կոլեգիայում մենք ունենալով երեք անդամ՝ ունենալու ենք մեկ ձայն՛՛,-պարզաբանեց նա: 

Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ հիմանդիր անդամ լինելօը որևէ առավելություն չի տալիս: ՛՛Կարդացեք ԵՏՄ-ի պայմանագիրը, այնտեղ չկա տարբերակում հիմնադիր անդամի և հետագայում ադամ դարձածի միջև: Հիմնադիր անդամի մասին խոսակցություններ կային այն ժամանակ, երբ դեռևս պարզ չէր, թե ինչպիսին է լինելու իրենց պայմանագիրը, կտա առավելություններ հիմնադիր անդամներին, թե ոչ, և երբ որ մշակվեց պայմանագիրը, պարզ դարձավ, որ հիմնադիր անդամը ոչ մի առավելություն չունի՛՛,-եզրափակեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ