03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Շատ ժամանակ չի անցել, երբ ծայրահեղ իսլամը կռվում էր նաև Հայաստանի և մեր բանակի դեմ. ՍԴՀԿ ատենապետ

”Կրոնական պատերազմները, որոնք  ընթանում են Մերձավոր Արևելքում անմիջական ազդեցություն են ունենում հայության վրա”,-այսօր, Սոցիալ դեկոմրատ Հնչակյան կուսակցության կողմից կազմակերպած  ”Ծայրահեղ իսլամի հնարավոր սպառնալիքները Հայաստանի և հայության հանդեպ” խորագրով քննարկման ժամանակ ասաց  կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:

 Գալստյանը  ընդգծեց, որ վերջին երկու տարիներին այս պատերազմների հետևանքով` Սիրիայում հայկական համայնքը հսկայական վնաս կրեց  , քանդվեցին մեր դպրոցները, եկեղեցիները, պաթեցվեց Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը վերջին հարյուր տարում մեր մշակույթի զարդերից մեկն էր Մերձավոր Արևելքում:

”Շատերը կմտածեն հազարավոր կիլոմետրերով հեռու Մերձավոր առևելքում ընթացող իրադարձությունները որևէ առնչություն չունեն մեզ հետ, բայց հայությունը այնտեղ ուղղակի արաբական աշխարհի մի մասն է և որքան տուժում են արաբները, այնքան տուժում են հայերը: Ավելին՝ մենք կարող ենք պնդել, որ այդ իրադարձությունների մի մասը ուղղորդվում և իրականացվում է Անկարայի կողմից, և Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը անմիջական կապ ունի Թուրքիայի հետ”,-նկատեց Գալստյանը :

ՍԴՀԿ ատենապետի դիտարկմամբ  Քեսաբի առաջին օրերի հայաթափումը և սահմանի բացումը  անմիջական կապ ունի Թուրքիայի հետ:

” Շատ ժամանակ չի անցել, երբ ծայրահեղ իսլամը կռվում էր նաև Հայաստանի և մեր բանակի դեմ՝ Արցախի ազատագրական պայքարում»,-ասաց Նարեկ Գալստյանը:

 ՍԴՀԿ ատենապետն ընդգծեց, որ այս տարածաշրջանում հայ ժողովրդի քրիստոնյա լինելու հանգամանքը շատ շատերի ”աչքի փուշն է”:

 ”Նման քննարկումները հնարավորություն են տալիս հասկանալու՝ որոնք են այդ ծայրահեղ իսլամի վտանգները և ինչ պետք է անի Հայաստանը: Ես չգիտեմ, թե արդյոք ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համարժեք պատասխան տալիս է հայկական գործոնի դեմ այն հարվածներին, որոնք լինում են Մերձավոր Արևելքում, թե ոչ: Նման քննարկումներով ուզում ենք քաղաքական ու գիտական կարծիք ձևավորել”,-հավելեց Գալստյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ