03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փոստանջյանի հայտարարությունը զայրացրեց ՀՀԿ պատգամավորներին. ՛՛պորտից ներքև հարված չի կարելի՛՛ /վիդեո/

՛՛Կան հայտնի փաստեր, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է և ծնվել է՝ ի հակադրություն ԵՄ-ի՛՛,-ԱԺ-ում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորը հիշեցրեց ներկաներին, որ մեկ տարի առաջ Վիլնյուսում պետք է ստորագրվեր Ասոցացման համաձայնագիրը, որին ՀՀ իշխանություններն էլ էին իրենց հավանանությունը տվել, սակայն մեկ գիշերվա մեջ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց միանալ ՄՄ-ին:

Պատգամավորը մանրամասն ներկայացրեց, թե ինչ տնտեսական, իրավական վատ վիճակում է այսօր գտնվում ՌԴ-ը:  ՛՛Այդ անդամակցությունը որևէ օգուտ մեզ չի տալու, այս պետությունը մեզ համար հուսալի տնտեսական պորտնյոր չի կարող լինել, այդ պետության օլիգարխներն ուղղակի բազմապատկվում են, իր ժողովրդի համար էլ է դարձել չարիք՛՛,-նկատեց պատգամավորը:

Նա բոլոր պատգամավորներին հորդորեց դեմ քվեարկել այս համաձայնագրին: ՛՛Ովքեր դեմ չքվեարկեն, նույնպես կգիտակցվեն՝ որպես պետական դավաճաններ՛՛,-ասաց Փոստանջյանը՝ արժանանալով նախագահող Վարդան Այվազյանի հորդորրին կոռեկտ խոսել: ”Պորտից ներքև հարված չի կարելի անել ՛՛,-նետեց նա: Տեղից սկսեց վիճաբանել ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը:

՛՛Հիմա արդեն բոլորը հասկացան, թե ինչ վիճակում ենք աշխատում՛՛,-ասաց Վարդան Այվազյանը:
՛՛Էդ էլ մեր դժբախտությունն ա, ի՞նչ անենք՛՛,-արձագանքեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ