03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զորակոչը պիտի լինի օրենքով, ոչ թե նախարարի հրամանով

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը լրագորղների հետ հանդիպմանը  ներկայացրեց  2013 թվականի ձմեռային եւ 2014 թվականի ամառային զորակոչերի ժամանակ  իրենց արձանագրված խախտումները: Հատկապես դրանք շատ եմ զորակոչիկների բժշկական զննության ընթացքում:

“Դրանք արդեն շարունակական բնույթ կրող համակարգային խնդիրները մտահոգիչ են, որոնք լուծում չեն ստանում՝ չնայած մեր պարբերական ահազանգերին: Գնահատում ենք, որ զորակոչի ընթացքում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, որոնց վերականգնման համար քաղաքացիներն իրավական հնարավորություններ  չունեն”,-ասաց նա:

 Զորակոչի գործընթացը կարգավորող իրավական փաստաթուղթը՝ պաշտպանության նախարարի հրամաննն է,  որով սահմանվում է բժշկական զննության կարգը, պիտանելիության աստիճանը: Սակայն, դա, ըստ Սաքունցի,  պետք է սահմանվի օրենքով, ոչ թե իրավական ակտով:

Բժշկական եզրակացության ակտի իրավական բողոքարկման գործընթաց նույնպես չկա: Երբեմն,   ծնողները հրաժարվում են բողոքարկել, քանի որ ճնշումներ են լինում պատանինների հանդեպ:

 “Առկա խնդիրների լուծումը հրատապ է: Քանի դեռ նման խնդիրներ կան, մենք համարում ենք, որ մարդու իրավունքները խախտվում են”,- ասաց Արթուր Սաքունցը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ