12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչու է Պուտինը Կարինե Մինասյանին շքանշան տալու

՛՛Թույլ տվեք դեռևս չպատասխանել այդ հարցին, որովհետև դեռևս այդ պարգևը չեմ ստացել, ընդամենը հրամանն ենք բոլորս տեսել: Երբ կպարգևատրեն, կփորձեմ պատասխանել՛՛,-քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ կիսվեց ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանն՝ պատասխանելով հարցին՝ ինչով է պայմանավորված, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան պարգևատրել է ՛՛Բարեկամության՛՛ շքանշանով:

Մինասյանի խոսքով՝ շքանշանը տրվել է համագործակցության համար: ՛՛Բայց ես ռուսական կառավարության հետ ոչ միայն ԵՏՄ պայմանգրի շրջանակներում եմ աշխատում: Աշխատել եմ մինչև դա՝ արդեն չորս տարի Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես փոխնախարար, մշակել ու ներկայացրել ենք միջկառավարական հանձնաժողովի համագործակցության ծրագիրը, բավական այլ ծրագրեր էինք իրականացնում՛՛: 

Այսինքն՝ մեծ ներդրում ունեք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում հարցն անպատասխան մնաց՝ չցանկացավ գնահատել ինքն իրեն: ՛՛Թող ուրիշները գնահատեն, ես ուղղակի ուզում էի ասեմ, որ երկար ճանապարհ եմ անցել, աշխատել իմ ռուս կոլեգաների հետ՛՛: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ