Հրադադարի մասին ՄԱԿ-ում գրանցված փաստաթուղթ չկա.Վարդան Խաչատրյան
”Մեր օդաչուներին պարգևատրել են, նրանք գիտեին արդյո ՞ք, որ գնում են մահվան ընդառաջ, թե գնում էին պարզապես զորավարժությունների , հարկավոր է այս հարցերի պատասխանը` նախ և առաջ ճշտել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով, խոցված ուղղաթիռի օդաչուների դիակների վերադարձմանը` ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Խառատյանը նշեց, որի առաջին իսկ պահից բոլորի նման ցավել է նաև ինքը, բայց հարակավոր է հասկանալ` միջադեպի մեջ կա արդյոք հերոսության երաշխիք:
”Թիվ մեկ հարցը` իհարկե այն էր, թե ինչո ՞ւ էին այդ ուղղաթիռները հայտնվել այդտեղ: Պատասխանը շատ թերի էր: Եթե զորավարժություն էր` ինչո ՞ւ մեր ուղղաթիռը հայտնվեց այդ տարածքում, որը թիրախային էր:
Նախկին պատգամավոր, կրոնագետ Վարդան Խաչատրյանը գտնում է, որ հայկական կողմը դեռ պետք է սպասի սկսած հետաքննության ավարտին: Այդ հետաքննությունը պետք է լույս սփռի կատարվածի վրա:
Ինչ վերաբերվում է միջազգային հանրության արձագանքներին . ” Երբ մենք անընդհատ մեջբերում ենք հրադադարի , զինադադարի փաստաթուղթ` միջազգային հանրությունը այս ամենը բարդ է դիտում: Որովհետև ՄԱԿ-ում չկա գրանցված փաստաթուղթ և մեր շուրջ ամեն ինչ այրվում է”,-հավելեց Խաչատրյանը: