06 Հունիսի, Saturday, 2026
KFC

«Տղա եք՝ պարզեք, ո՞ւմ թողտվությամբ է թշնամի երկրի սիմվոլիկայով ապրանքն հայտնվել երևանյան վաճառասեղաններում»․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա հրապարակումիցս հետո Sargis Karolina ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ առնչություն չունի թշնամի երկրի սիմվոլիկայով արտադրանքի Հայաստան ներմուծման հետ և կոչ է արել բոլոր պետական մարմիններին հետաքննել այս դեպքը։

Պարզվում է, որ ներմուծող ընկերությունը թշնամի երկրի սիմվոլիկայով գարեջուրը ներմուծել է զարտուղի ճանապարհով` շրջանցելով Էքսկլյուզիվ ներմուծման պայմանագիրը։

Հիմա եկեք ինձ համոզեք, որ ներմուծումն իրականացվել է անփութության հետևանքով, այլ ոչ թե թրքասիրության…

Հաշվի առնելով մեր իշխանության` թուրքերի հետ առևտուր անելու մոլուցքը, կարծում եմ երկրորդ պատճառն ավելի իրական է…

 

Տղա եք՝ պարզեք, ո՞ւմ թողտվությամբ է թշնամի երկրի սիմվոլիկայով ապրանքն հայտնվել երևանյան վաճառասեղաններում»։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ