ԼՂՀ ՊՆ-ը գաղտնիքներ է բացում
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են.
Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկականուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացվածհատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀպաշտպանության նախարարության այսօր տարածածպաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանիպաշտպանության նախարարությունը հանդես է եկելկատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որումմասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցածսեփական կորուստների փաստը:
Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչությանպաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկողլրատվամիջոցների, ԼՂՀ պաշտպանության նախարարությունըիրազեկում է, որ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկնշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ, այլև այն օրը, երբԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածելառաջնային գծում կրած իր կորուստների վերաբերյալ, դրանք ներկայացնելով որպես հայդիպուկահարների կողմից արձակված կրակոցների արդյունք: Հիշեցման կարգովհավելենք, որ նման բովանդակությամբ հաղորդագրություններից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մամուլում տարածվել է նոյեմբերի 20-ին:
Դե ինչ, սա ադրբեջանական քարոզչությանը հատուկ մարտավարական հնարք է,որով հերթական անգամ փորձ է արվում պարտակել սեփական անճարակությունը: