24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գյումրիի մանկավարժականը՝ 80 տարեկան

Շնորհավորում եմ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին, բոլոր տարիների շրջանավարտներին` ինստիտուտի հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Բազմամյա գործունեության ընթացքում ինստիտուտն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, ինչի վկայությունն այսօր հասարակության գնահատանքն է, ուսանողների ու շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը:

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը տարիներ շարունակ պատրաստել է մասնագետներ, ովքեր հաջողությամբ աշխատում են կրթական տարբեր հաստատություններում և հավատարիմ են մանկավարժի վեհ կոչմանը: Նրանք այսօր տարածաշրջանի հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող բարեփոխումների առաջնագծում են:

Ինստիտուտը մշտապես իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հայ մանկավարժության ավանդույթների պահպանման և փոխանցման, ինչպես նաև առաջավոր փորձի տեղայնացման գործընթացում: Իր ուրույն տեղն ունենալով պետական ուսումնական հաստատությունների շարքում` ինստիտուտն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի միջազգայնացման լայնածավալ ծրագրերին:

Հոբելյանի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ ինստիտուտի ողջ անձնակազմին, ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին, մաղթում ակտիվ, արդյունավետ աշխատանք և ցանկանում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` աշխատանքային հետագա գործունեության ընթացքում:

Լավագույն ցանկություններով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ