Ես հերոսություն չեմ արել. Դավիթ Սանասարյանը դադարեցրել է հացադուլը

”Ժառանգություն՛՛ կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանն այսօրվանից դադարեցնում է հացադուլը: Այս մասին քիչ առաջ Դավիթը հայտնեց լրագրողներին: Հիշեցնենք, որ նա հացադուլ էր սկսել ԵԱՀԿ գրասենյակի դիմաց՝ պահանջելով վերադարձնել հայ օդաչուների դիակներն: Այսօր հայկական կողմը հատուկ նշանակության գործողություն իրականացնելիս վերադարձրել օդաչուներից մեկի դիակը, մյուսների մասունքները:
՛՛Խնդրում եմ ինձ չհերոսացնել, ես հերոսություն չեմ արել, հերոսներն ընկած են, և հերոս են այն տղաները, ովքեր կարողացան վերցնել մեր զոհված օդաչուների դիերը՛՛,- ասաց նա:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ ինքն այսօր պատրաստվում էր այլ հայտարարությամբ հանդես գալ՝ տեղափոխելով իր հացադուլի վայրը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ և կոչ անելով նախագահ Սերժ Սարգսյանին միասին գնալ և վերցնել Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի դիակներն այն հատվածից, որտեղ ընկել է ուղղաթիռը, սակայն քանի որ դա արդեն արեց Արցախի Պաշտպանական բանակը, իր պլանները փոխվեցին: