13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Արկածախնդիր մարդիկ իրենց գցել են քաղաքականության մեջ՛՛ /վիդեո/

ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը ապրում է սեփական արարչագործության նկատմամբ հավատով.՛՛Այն ինչ անում եմ ես՝ ինձ ավելի կարևոր է թվում , քան հանրահավաքներին մասնակցելը, որովհետև մեր իրականությունը այն իրականությունը չի այլևս, որն ունեինք 88-89 թվերին՛՛,-մեզ հետ զրույցում ասաց գեղանկարիչը:

Գեղանկարչի կարծիքով՝ հանրահավաքներ հրավիրվում են՝ լուրջ քաղաքական ծրագրեր ներկայացնելու համար.՛՛Ես չեմ կարծում, որ քաղաքական կյանքը վտանգ է սպառնում մեր երկրի կայունությանը: Երկիր, որում կա քաղաքական միջավայր, կան հակասություններ և կա նաև ընդդիմություն: Դա, կարծում եմ, բնականոն վիճակ է՛՛:

Շահումյանի դիտարկմամբ՝ ամեն բան նորմալ կարելի է համարել, միայն տարօրինակ է, որ քաղաքականությունից հեռու մարդիկ են հայտնվել հարթակներում.՛՛Արկածախնդիր մարդիկ իրենց գցել են քաղաքականության մեջ: Իմ կարծիքը մեր քաղաքական դաշտի մասին թերի է….՛՛,-պատասխանելով ոչ իշխանական եռյակին վերաբերվող մեր հարցին ասաց գեղանկարիչը:

Մանրամասնեը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ