23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Դու ամբողջ կյանքումդ տվող ես եղել․ նապաստակն առյուծներին չի կարող չելենջ անել, այ ընկեր, լրջացի». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ արդեն երեք օր է, երկիրը գտնվում է  նախընտրական քարոզարշավի մեջ, և ակնհայտ է, որ ռեժիմը՝ կապիտուլյանտ հողատուի գլխավորությամբ, գտնվում է հոգեվարքի մեջ։

Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ, այդ հոգեվարքի վառ ապացույցը Նիկոլ Փաշինյանի և նրա խունտայի վիրավորական, բռնություն պարունակող կոչերն են:

«Կապիտուլյանտը սրընթաց գահավիժում է, նրա վարկանիշը գահավիժում է, և դա այլևս որևէ կերպ չի կարելի կանգնեցնել։ Ինչպես Նապոլեոնն էր ասում՝ կարելի է կանգ առնել վերելքի ժամանակ, բայց գահավիժման ժամանակ անհնար է կանգ առնել։ Ուստի արձանագրենք, որ նրա նյարդային, շատ դեպքերում՝ ոչ ադեկվատ, նույնիսկ՝ ոչ մարդկային հայտարարությունները և վարքագիծը խոսում են նրա մասին, որ Նիկոլը շատ լավ գիտակցում է, որ գահավիժում է։ Շատ կներեք, նա խոսում է շինելուց, բայց արա՛, դու ամբողջ կյանքումդ տվող ես եղել, Շուշին, Հադրութը տվողը, 5 հազար զոհ տվողը խոսում է շինելուց»,- «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը ո՛չ շինելու հետ կապ ունի, ո՛չ կառուցելու, այլ կապ ունի քանդելու ու տալու հետ։

 

«Մարդ, որն այս ընթացքում չհամարձակվեց Ադրբեջանի սուլթանին մի թթու խոսք ասել, այսօր Արցախն ազատագրած Արցախի հերոսներին տղամարդկության չելենջ է անում, նապաստակն առյուծներին չի կարող չելենջ անել, այ ընկեր, լրջացի»,- հավելեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի ժամանակ չի մտնելու անձնական վիրավորանքի դաշտ, քանի որ դաշինքի խնդիրն է՝ բացել հասարակության խնդիրը, որ հողատուն ու անկարողը չի կարող ներկայացնել հայ ազգին ու Հայաստանը։

«Նա խոստացել է  խաղաղություն՝ բերել է պատերազմ, խոստացել է սեր ու հանդուրժողականություն՝ բերել է սևի ու սպիտակի բաժանում, խոստացել է ապագա՝ խոսում է վենդետաներից։ Մեր պատկերացրած Հայաստանում ժողովրդավարություն պետք է գերիշխի, իսկ ժողովրդավարությունն ու աղմուկն անհամադրելի են։ Այդ պատճառով մենք օրինականության սահմաններում պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ցնցումներ չլինեն»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ