18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է շատ զգույշ լինի

՛՛Նորություն չէ, որ նրանց միջև կան տարաձայնություններ՛՛,-Henaran.am հետ զրույցում ասաց քաղաքագետ, Գյումրու մանկավարժական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը՝ խոսելով եռյակի մասին: Ինքը սա նորմալ է համարում, քանի որ եռյակի երեք ուժերն էլ տարբեր մոտեցումներ ունեն ԼՂՀ ճանաչման, արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ: ՛՛Շատ խայտաբղետ թիմ է հավաքվել: Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ գերնպատակ ունի, որ տեղի ուեննա իշխանափոխություն, և յուրաքանչյուրն այդ իշխանափոխություն կոչվածը տարբեր կերպ է ընկալվում: Րաֆֆի Հովհաննիսյանը մտածում է, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը ցույց են տալիս, որ իրենց համար իշխանափոխությունը հաջորդ Ազգային ժողովի ընտրություններն են՛՛,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր կարծիքով՝ նոյեմբերին հանրահավաք պետք է լինի, իսկ եռյակի մյուս երկու անդամները դա չեն ուզում: Քաղաքագետը սա էլ է նորմալ համարում: ՛՛ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը շատ լավ դասեր են քաղել Րաֆֆի Հովհաննիսյանի անցյալ տարվա սխալներից , և առաջինը՝ շատ լավ գիտեն, որ այդ ցուրտ եղանակին ժողովրդին դուրս հանելը, երկրորդ՝ սին խոստումներ տալն ու նույն արտահայտություններն անելն անիմաստ են: Անընդհատ միտինգներ հրավիրելով՝ ոչինչ չես անի ու ապատիա կարող են ստեղծել մասսաների մոտ՛՛,-նկատեց Համբարյանը: 

Հովհաննիսյանի կողմից հրավիրված դեկտեմբերին հինգին կայանալիք քաղաքացիական ժողովի վերաբերյալ Գ. Համբարյանը կարծում է, որ միայն ՛՛Ժառանգության՛՛ կողմնակիցներն են ներկա լինելու: ՛՛Երևի քննարկելու որևէ թեմա ունեն, և շատ հետաքրքիր կլինի՝ դեկտեմբերի հինգի համազգային քննարկմանն ինչ հարցեր են տրվելու, դրանց վերաբերյալ ինչ պատասխաններ է տալու Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին, և ժողովուրդն էլ նրան՛՛:

Հարցին, չի կարծում, որ կհիասթափվի ժողովուրդն ու այս ալիքը կմարի, եթե գործնական քայլեր չլինեն, նա պատասխանեց. ՛՛Մի անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ կոպիտ քայլ է արել նախորդ տարի նախագահական ընտրություններից հետո ապրիլի իննին, երբ չգիտեր, թե ինչ անի, ուր տանի ժողովրդի էներգիան ու նրանց զսպելու համար տարավ Ծիծեռնակաբերդ աղոթելու: Դա, իհարկե, շատ մեծ հարված էր ընդհանուր ընդդիմությանն ու ընդդիմադիրների դիրքերին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նա պետք է շատ զգույշ լինի, քանի որ ինքն էլ է շատ լավ հասկանում, որ այն մասսան, որը գալիս է հիմա հրապարակներ, իր համար չի գալիս, գալիս է՝ լսելու Լևոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին, մեծ մասամբ ոչ իրեն՛՛:

Քաղաքագետը կարծում է նաև, որ դեկտեմբերի հինգին կայանալիք քաղաքացիական ժողովը շատ լավ ցույց կտա, թե ով է ցանկանում լսել Րաֆֆի Հովհաննիսյանին, և սա շատ լավ պատասխան կլինի  շատ ընդդիմադիրներին: ՛՛Մեր ընդդիմութան լիդերներն ունեն մի շատ մեծ խնդիր. իրենք բոլորը երևակայում են ամենակարող, ամենակազմակերպիչ ու գտնում են, որ պետք է լինեն ընդդիմության առաջնորդ:

Հիմա երբ Րաֆֆին փորձի իր առանձին հանրահավաքը կազմակերպել, սա շատ լավ պատասխան կլինի նրան, թե ինքն իրականում ինչ վարկանիշ ունի ընդդիմադիր զանգվածի մոտ՛՛: Գ. Համբարյանը հուսով է, որ այդ պատասխանը սթափեցնող կլինի թե Ազգային ժողովում գործող մյուս ընդդիմադիրների համար, թե արտախորհրդարանական մյուս ըդդիմադիրների համար, ովքեր իրականությունից շատ կրտված են ու իրենց շատ ավելին են երևակայում ու պատկերացնում, քան կան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ