22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Ինձ չի հետաքրքրում, թե ինչ պրոբլեմներ դու ունես, իշխանությո՛ւն՛՛

Henaran.am-ի հետ հարցազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն անդրադառնում է ոչ իշխանական ուժերի 12 կետերից բաղկացած պահանջին, նախագահ Սերժ Սարգսյանի հորդորին՝ վերանայել այդ պահանջները, այդ քայլն անելու պատճառներին: ՛՛Հասարակությունն ուզում է դրական փոփոխություններ, այս-այս հարցի լուծումը, և իշխանությունը պետք է հետևի, թե ինչ է ուզում ժողովուրդը, լսի ժողովրդի ձայնը, ոչ թե ընդդիմության առաջնորդների, ովքեր մի բան են ուզում՝ իշխանափոխություն՛՛,-կարծում է նա:  

-Պարո՛ն Նիկոյան, եռյակը պահանջում է 12 կետերից նախևառաջ իրականացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումը, ինչո՞ւ է մերժվում:

– Ես կարծում եմ, որ չքննարկվող հարցեր չկան: Յուրաքանչյուր հարցի մեջ պետք է հրաժարվել մաքսիմալիստական հացադրումներից, և յուրաքանչյուր էտապում և իշխանությունը, և ընդդիմությունը պիտի փորձեն լուծել այն, ինչ հնարավոր է: ՀՅԴ-ն, որ այդ 12 կետերի մշակման մասնակիցն է, և միգուցե իրենց առաջարկներն են այդ բոլոր կետերը, մոտեցումը նրանց այն է, որ սահմանադրական բարեփոխումների քննարկմանը զուգահեռ քննարկելի դարձնեն նաև այդ հարցը: Եթե ուլտիմատումով են խոսում իշխանության հետ, հակասության են հանդիպելու:

-Նախագահի հայտարարությա՞մբ է պայմանավորված եռյակի այս պասիվությունը, նրա և Գագիկ Ծառուկյանի հանդիպմա՞մբ:

-ԲՀԿ-ն և նրա լիդերը բավական շատ սթափ դատողություն ունեն և կարողանում են շատ պարզ ամեն ինչը հաշվարկներ անել առանց ավելորդ էմոցիաների: Հավանաբար, նրանք շատ լավ կատարել են իրենց հաշվարկը և գտել են, որ շատ ավելի լավ է արդյունավետ քայլեր իրականացնել  անհեռանկար առճակատման փոխարեն:

Հրապարակում հավաքված ժողովրդի ակնկալիքը դա՞ էր:

Հրապարակին սովորաբար  լիդերներն են էներգետիկա տալիս, բայց հրապարակն էլ է լիդերներին էներգետիկա տալիս: Մարդիկ պահանջում են ինչ-որ խոսքեր, մտքեր ասել: Երբ որ որոշակի մթնոլորտ է այնտեղ ձևավորվում, դա լիդերներին ստիպում է  անել քայլեր, որ կարող է և այդպես չլինեն: Եթե ամբողջ մեր նորանկախ պետության մեջ նայենք՝ ինչ մտքեր են այնտեղ հնչել, և բոլորը, եթե իրականություն դառնային, չգիտեմ՝ ինչ կլիներ Հայաստանը: Իհարկե, ցանկացած ուժի լիդեր՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր, իր խոսքի արժեքը պետք է շատ լավ իմանա, մասնավորապես եթե այդ խոսքին հավատացողներ կան:

Միշտ իշխանությանը մեղադրում են, որ արտագաղթում են, որովհետև ձեզ չեն հավատում, ապագայի նկատմամբ հավատ չկա, միշտ ես ասում եմ՝ լավ չեմ վիճարկում ձեզ հետ, որ մեզ հավատում են, թե չեն հավատում, բայց ձեզ հավատո՞ւմ են, արդյոք դուք ձեր քայլերով արել եք ամեն ինչ, որ ձեզ հավատան: Որովհետև եթե դուք այդ հավատը կոտրում եք, դա էլ սխալ է: Միշտ պետք է խոսքը հավասարակշռված ու չափավորված լինի:

-Եռյակի պառակտվելու նախանշաններ տեսնո՞ւմ եք, որովհետև եռյակը նախագահի հայտարարությունը բնորոշեց որպես զիջումների գնալ, և հայտարարություն եղավ, որ իշխանությունը փորձում է լռեցնել իրենց շարժումը:

-Եթե իշխանությունը ձգտում է, ուզում է, և դա անում է, դա իշխանության գործն է, և իշխանությունն այդպես էլ պետք է վարվի: Իշխանությունը պետք է ներքաղաքական այնպիսի վիճակ ունենա, որ կարողանա իր տնտեսական ծրագրերն ու արտաքին քաղաքականությունն իրականացնել, որովհետև ուզենք, թե չուզենք, պետք է ընկալենք՝ մենք գտնվում ենք ոչ այնքան հանգիստ աշխարհաքաղաքական տարածքում: Իշխանությունը պետք է ձգտի ունենալ ներքաղաքական կայունություն, որ կարողանա այս համատարած տնտեսական անկման պայմաններում, ինչ-որ Ռուսաստանում տեղի է ունենում, մեր վրա էլ չտարածվի:

Բա դրանք մարտահրավերներ են, որոնց իշխանությունը պետք է կարողանա դիմակայել, որովհետև հասարակ քաղաքացուն քիչ է հետաքրքրում, թե ինչ պրոբլեմներ դու ունես իշխանություն, իմ կյանքի մակարդակը մինիմում չպիտի անցնի, այլ բարձրանա: Դա է հասարակության պահանջը, որն իշխանությունը պետք է փորձի կատարել ու պահպանի խաղաղություն, դրա համար ներսում պետք է լինի հանդարտություն: Դրա համար իշխանությունը գնում է՝ 12 կետերը ևս մեկ անգամ քննարկելու, և շատ վիրավորանքներ հանդուրժելու ճանապարհով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ