08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՌԴ–ն ցույց է տալիս, թե ով է իր հիմնական գործընկերը Հայաստանում․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանյան լրատվական ծառայությունն այսօր հաղորդագրություն տարածեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։

Քարոզարշավի ամենասկզբում տեղեկատվական նման արտահոսքը վկայում է, որ

Ա. Ռուսաստանն ամեմայն ուշադրությամբ հետեւում է հայաստանյան իրադարձություններին

Բ. Ռուսաստանը ցույց է տալիս, թե ով է իր հիմնական գործընկերը Հայաստանում։

Ձեռքերը ծալած չեն նստում նաեւ այլ ուժային կենտրոններ։ Արեւմտյան դեսպանատներից մեկն իր ամբողջ գործակալական ցանցն աշխատեցնում է հայտնի զույգի դաշինքի եւ եղբոր պատիվն ուրացած դավալվեցի արեւմտամետի օգտին։

Երբ քո երկրի անվտանգությունն այս պահին ապահովում է ռուսաստանվի զինվորը, իսկ դու քարոզում ես հակառուսական տրամադրություններ, դա կոչվում է դավաճանություն»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ