14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գրպանահատության դեպք երթուղային տաքսում

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նոյեմբերի 19-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի  բաժին բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ն, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որում եղել է բանկային քարտ և 8000 դրամ:

Նա խոստովանել է, որ  դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 17.30-ին, Հալաբյան փողոցի 2 հասցեի մոտ թիվ 63 երթուղային տաքսու մեջ անծանոթ մի քաղաքացուհու պայուսակից:  Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված քաղաքացուհին  1994 թ. ծնված Սաթենիկ Մ.-ն է: Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ