04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

”Թող կատարեն, ո՞վ է խանգարում” /վիդեո/

՛՛12 կետերը դեռ ամռանը ներկայացվել են կառավարությանը, կառավարությունը, սեպտեմբերի 30-ի արդյունքներով, ըստ էության, ոչ մի հետ չկարողացավ կատարել՛՛,-այսօր լրագրողների հետ ահնդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու եռյակը չի գնում բանակցությունների իշխանության հետ: Ըստ Սարգսյանի՝ սրանք շատ կարևոր կետեր էին, իսկ կառավարությունն ոչ մի կետ չկատարեց:

՛՛Այստեղ բանակցելու ոչինչ չկար, կամ կատարում ես կամ չես կատարում, տվյալ դեպքում չեք կատարել, ի՞նչի շուրջ բանակցենք, որ մի երկու կետ կարո՞ղ է կատարվել: Նպատակը հստակ է՝ փորձում են ներքաշել մի պրոցեսի մեջ, որը մեզ ցանկալի չէ”,-նկատեց նա:

՛՛Եթե կատարող են, թող կատարեն, ո՞վ է խանգարում: Չեմ կարծում, որ մեր քննարկման կարիքն ունեն: Փորձում են մեզ անիմաստ, արդյունավետ պրոցեսի մեջ ներքաշել, եթե ի վիճակի են իրականացնելու այդ կետերը, թող իրականացնեն, թե չունե՞ն մասնագետներ՛՛:

ՀԱԿ պատգամավորն ընդգծեց՝ այնտեղ կա մի կարևոր կետ, որ դրանից է կախված մյուս կետերի իրականացումը, դա ԸՕ-ն է:  ՛՛Հակված  չէ իշխանությունը փոխելու ԸՕ, քանի որ եթե փոխեց, իշխանությունը պահելու խնդիր է ունենալու, ընտրակեղծիքների հնարավորությունները փոքրանալու են՛՛,-եզրափակեց Սարգսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ