Եկել է քարերը հավաքելու ժամանակը. Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եկել է քարերը հավաքելու ժամանակը
Հունիսի 7-ից հունիսի 20
Ունեք այսքան օր, եթե դեռ մտածելու բան կա․․
Մեկ բան չմոռանաք՝ այս ընտրությունները արտառոց են, քանի որ անցկացվում են Արցախը կորցնելուց հետո, երկրի անվտանգությունը լրջորեն խաթարելուց հետո, հազարավոր զոհերով, գերիներով, անհետ կորածներով, մոմլաթե տոպրակների մեջ նեխող տղերքի մարմիններով , անչափելի մեծացող Եռաբլուրով…
Չթվարկեմ․․․
Հա, մեկ էլ չմոռանաք՝ պատերազմը դեռ չի ավարտվել թուրքը ուզում է մեզ առհասարակ կտրել մեր հողից, աշխարհից, թուրքը ուզում է ամբողջը եւ ուզում է հիմա, քանի դեռ թուրքի կամքը կատարող կապիտուլյանտը իշխանության է…Չմոռանաք․․
Դե, ուրեմն…
Ընտրության գնացեք հանուն Հայաստանի եւ Արցախի։
Ընտրության գնացեք հանուն ձեր երեխաների, ձեր ծնողների, հանուն ինքներդ ձեզ։
Ընտրության գնացեք հանուն անվտանգ հայրենիքի:
Ընտրության գնացեք, որ շտկեք ձեր մեջքը:
Ընտրության գնացեք, որ կպնեք գործի եւ վերականգնեք հայրենիքը։
Ընտրության գնացեք, որ ԱՊՐԵՔ:
Ապրեք ազատ եւ անկախ Մայր Հայաստանում եւ Արցախում․․․
Հ․Գ․Ինձ շատ եք գրում, զանգում, հարցնում, ո՞ւմ ընտրել, ինչո՞ւ ընտրել, ինչո՞ւ ես չկամ ցուցակում, ինձ եք ուզում ընտրել։ Համարեք, որ կամ եւ ընտրեք «Պատիվ ունեմ» դաշինքը։
Այդպիսով կընտրեք ինձ։
Շատերդ եք զանգում, գրում, խնդրու, որ ներեմ երբեմնի վիրավորանքի, հայհոյանքի եւ իմ հանդեպ անարդար գտնվելու համար։ Ներում եմ, ներված եք ի վերուստ։
Ահա, եկել է քարերը հավաքելու ժամանակը…
Գնացեք եւ ընտրեք «Պատիվ ունեմ» դաշինքը…
Այդպիսով կմաքրվեք հոգեպես/գիտեմ, շատերդ տառապում եք, փոշմանել եք շատ բաների համար/․․
«Պատիվ ունեմ» դաշինքը ընտրելով նաեւ կմաքրեք մեր երկիրը թուրքական իշխանությունից, պատերազմի «կուսակցությունից», հազարավոր զոհերի մեղավորից․․
Ընտրեք «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը թիվ 6, եթե պատվախնդիր եք եւ եթե ուզում եք շտկել ձեր մեջքը, կպնել գործին եւ ապրել․․․
Այո, այս ընտրությունը արտառոց է, սա կենաց եւ մահու ընտրություն է, սա հայի եւ հակա-հայի ընտրություն է, սա կյանքի եւ կործանման ընտրություն է…
Գնացեք հունիսի 20-ին եւ ընտրեք կյանքը…
Կյանքը առանց թուրքնիկոլի եւ նիկոլիզմի…
Մարգարիտ Եսայան
«Պատիվ ունեմ» –թիվ 6»: