23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Այսօր Ողջույնի համաշխարհային օրն է

Այսօր` նոյեմբերի 21-ին, նշվում է Ողջույնի համաշխարհային օրը /World Hello Day/:

Այն հորինել են ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան Մաքկոմակները` Եգիպտոսի և Իսրայելի միջև սառը պատերազմի տարիներին: Եղբայրների մտահղացմամբ` Եգիպտոսի և Իսրայելի միջև հակամարտության օրերին այս տոնն ուղղված էր միջազգային լարվածության ուժեղացման դեմ:

“Անհրաժեշտ է հասարակ, բայց արդյունավետ միջոց”,- որոշեցին եղբայրներն ու ողջույնի նամակներ ուղարկեցին աշխարհի տարբեր ծայրեր: Նրանք որևէ մեկին չէին պարտադրում խաղաղության համար պայքարի իրենց գաղափարը, այլ պարզապես հասցեատերերին խնդրում էին ողջունել առնվազն տասը մարդու: Գաղափարը հավանության է արժանացել շուրջ 180 երկրում:

calend.ru-ի հաղորդմամբ, ողջույնի օրը նշում են բոլորն` անկախ տարիքից ու մասնագիտությունից. այն դրական լիցքեր ու բարձր տրամադրություն է հաղորդում: Տարբեր լեզուներով ”ողջույն”-ը տարբեր է հնչում, բայց այն միշտ պահպանում է բարին մաղթելու իմաստը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ