24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Երդվում եմ, եթե ես լինեի գերագույն հրամանատար այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի». Սերժ Սարգսյան /տեսանյութ/

Պատերազմն ինձ համար աամենաատելի բանն է կյանքում, երբեք չեմ ցանկացել, որ ոչ միայն պատերազմ, այլ մարտական գործողություններ լինեն, բայց ով սարսափում է մարտական գործողություններից, արդյունքն էս է լինում: Այս մասին հունիսի 6-ին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Էսօր 6-ը վերցրեցին, վաղը 16-ը կվերցնեն, մյուս օրը 36-ը կվերցնեն, հետո ի՞նչ է լինելու: Եթե ինքը ունենար այ էսքան արժանապատվություն, ինքը պետք է ինքնասպան լիներ, ես երդվում եմ, եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատար, էսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի: Ո՞ւմ ա պետք էդպիսի կյանքը, 5000 հոգու մահ խղճիդ, էլ քովիդի 5000-ը չեմ ասում, ջախջախված զորք, ադրբեջանցին ուղղակի քեզ ծաղրում է, տաս կոպեկանոց է դարձնում, ասում է` արա, դու ով ես, որ ես քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես, եւ գիտեք ազգանուններ է ասում»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ