05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեզ սա էլ քիչ է. Թևան Պողոսյան

Քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը.

«.«Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու, ես քաղաքական պաշտոնատար անձ եմ. Անահիտ Ավանեսյանը` իր հրաժարականի պահանջի մասին»…

…«ես քաղաքական պաշտոնատար անձ եմ»… Կներեք, իսկ քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես լսե՞լ եք: …Տո Հայրենիք, պետական սահման, հայրենական պատերազմ, ժողովրդավարություն, ազգային օրակարգ, կողքի հային հարգել ու սիրել… Այսպիսի բաների մասին լսել ե՞ք:
Հա վայ մոռացա, բան կա, որ հաստատ գիտեք` ինքներդ ձեզ պարգևատրել, ինքներդ ձեզ պրեմիաներ գրել, թուրքին ծառայել և իրենց շահերը առաջ տանել, ինքներդ ձեզ մեծարել, …. դե մնացածն էլ սուտա` կասեն կգնա:

Իսկ ամենացավալին այն չի, որ չեք հասկացել, որ ձեզ պարկերի համար չեն մեղադրել, այլ ձեր վերաբերմունքի, պարտքի ձեր զգացողության, ձեր պատասխանատվության զգացման համար… Նույնիսկ դա չեք հասկանում:

Մեզ սա էլ քիչ է, … կա´մ կդառնանք քաղաքական ազգ, կա´մ պետականության այս փշրանքնել էլ կկործանենք:

Նույնիսկ եթե ձեր հոգին, խիղճը և գիտակցումն էլ վաճառեք հանուն 30 ոսկու, վստահ եղեք` Աստծո դատաստանից չեք խուսափելու: Ոչ մեկս չի խուսափելու»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ