24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, զավակներ են ունեցել նաև այս հաստատությունում պարկերի մեջ գտնվող զինվորների ծնողները…». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Նախկին վարչապետ, հայ ժողովրդի ամենամեծ թշնամի Նիկոլ Փաշինյանն ունի 4 երեխա։

Փոխվարչապետի ժ/պ Տիգրան Ավինյանն ունի 2 դուստր, իսկ մյուս փոխվարչապետի ժ/պ Մհեր Գրիգորյանը՝ որդի և դուստր։ ՀՀ առողջապահության նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանն ունի 3 զավակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժ/պ Անդրանիկ Փիլոյանն ունի 2 երեխա։ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի ժ/պ Հայկ Չոբանյանն ունի 2 զավակ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժ/պ Վահան Քերոբյանը՝ 2 դուստր և 3 որդի։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժ/պ Վահրամ Դումանյանը՝ ունի դուստր և որդի։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ժ/պ Ռոմանոս Պետրոսյանն ունի 2 զավակ: ՀՀ ֆինանսների նախարարի ժ/պ Ատոմ Ջանջուղազյանը ունի 1 դուստր և 2 որդի։ Մյուս նախարարները կամ ամուսնացած չեն կամ երեխաներ չունեն։ Երեխաներ ունեն նաև Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ։

 

Մինչև այդ հանցավոր խունտայի իշխանազավթումը, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, զավակներ են ունեցել նաև այս հաստատությունում պարկերի մեջ գտնվող զինվորների ծնողները:

Նահատակված զինվորների ծնողները գիտեն, որ իրենց զավակները զոհվել են հանուն Հայրենիքի, այլ ոչ այն բանի, որ այս գարշելի արարածները շարունակեն ծառայել իրենց զավակների մահվան պատճառ հանդիսացած հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն, դրա համար ստանան իրենց հարկերից վճարված բարձր աշխատավարձ և պարգևավճար, պետական պարգևներ և արտոնություններ։

Հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորների հոգիները լույսերի մեջ են՝ Հայրենիքի խաղաղության կապույտ երկնքում, իսկ դավաճաններն ու թշնամիները՝ հավիտյան նզովքում եք լինելու՝ անեծքի և դժոխքի բաժին՝ ողջ, թե մեռած»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ