24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քյավառցի Ռաֆոյի, ում այսօր փորձել են սպանել, ու մի շարք քրեական հեղինակությունների մուտքը տարիներ շարունակ արգելված է եղել ՀՀ՝ արյունահեղություններ կանխելու համար

Mediaport-ը պարզել է, որ այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցած արյունալի միջադեպը Ռաֆայել Մարդոյանի՝ Քյավառցի Ռաֆոյի դեմ պատվիրված 5-րդ մահափորձն է:

«Նրա դեմ 1 մահափորձ կազմակերպվել է ԱՄՆ-ում, 1-ը ՌԴ-ում, իսկ 3-ը՝ Հայաստանում: Բոլոր մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։

Տարիներ առաջ Հայաստանում նրա դեմ կազմակերպված երկրորդ մահափորձից հետո, Ռաֆայել Մարդոյանի և մի շարք այլ քրեական հեղինակությունների մուտքը Հայաստան արգելվել է՝ երկրի ներսում վենդետաներ և սպանություններ թույլ չտալու համար, մինչդեռ 2018թ.-ի իշխանափոխությունից հետո քրեական հեղինակությունների, այդ թվում՝ միմյանց հետ հակասություն ունեցողների, Հայաստան մուտքի արգելքը հանվել է։

Արդյունքում Երևանի կենտրոնում տևական դադարից հետո այսօր առաջին անգամ մարդ սպանվեց»,-գրում է ալիքը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ