23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում. Ռոբերտ Քոչարյան

Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի գրեթե բոլոր կետերն արդեն կյանքի են կոչվել, բացի հարավային միջանցքից և գերիների վերադարձից, այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք կարող ենք քննարկել, թե ինչու է այս իշխանությունն այդ հայտարարությունը նման կերպ ընկալել։ Չենք կարող հետ պտտել անիվը և վերադառնալ նախկին իրավիճակին։ Այս մարդիկ ներկայացնում են այնպես, իբր ստորագրել են ոչ թե Հայաստանի համար, այլ՝ Ռուսաստանի։ Մինչդեռ Ռուսաստանի միջամտությունը բոլորովին այլ իրավիճակում է եղել, և եթե ՌԴ-ն չմիջամտեր, շատ ավելի վատ հետևանքներ կունենայինք», – նշել է Քոչարյանը։

 

Նա ընդգծել է՝ իրավական հետևանքներ այո՛, լինելու են։

«Համոզված եմ, որ կարելի էր որոշ հարցերի շուրջ բանակցել։ Դեկտեմբերին ևս մի թուղթ ստորագրվեց, և դրա մասին ոչ ոք չգիտեր, չի բանակցել։ Սա գաղտնի գործարք է, որը հարվածի տակ է դրել ՀՀ անվտանգությունը, և այս ամենի համար մարդիկ պետք է պատասխան տան: Մենք ստիպված ենք լինելու հաշվի նստել եղած իրավիճակի հետ և փորձել այդ իրավիճակից բխող լուծումներ գտել։ Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում», – ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ