Հորմոններով աճեցված բդեր և հավեր…/վիդեո/
Հայաստանում գործածվող կաթնամթերքի 90-95 տոկոսը տեղական արտադրության է, միայն 5 տոկոսն է ներկրվում, այն էլ հիմնականում չոր կամ խտացրած կաթի տեսքով:
Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց՛՛Սպառողների ազգային ասոցիացիայի՛՛ փոխնախագահ, մոնիթորինգի եւ մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:
Նա մասնավորապես կարևորեց արտադրանքի մակնշման հարցը, նշելով, որ պարտադիր է մակնշման մեջ շեշտելը՝ արտադրանքը չոր թե՞ անարատ կաթից է:
՛՛Համարձակ կարող ենք ասել, որ Հայաստանում կան 3-4 կամ միգուցե ավելի արտադրողներ, որոնց արտադրանքը համապատասխանում է թե՛ որակին, թե՛ չափանիշներին՛՛,-նշեց Հայթյանը:
Անդրադառնալով թռչնամսին՝ մասնագետը տեղեկացրեց, որ օգտագործվող թռչնամսի միայն 40 տոկոսն է տեղական, 60 տոկոսը ներկրված է:
՛՛Դուք գիտեք այդ բդերի մասին, որոնք հորմոններով աճեցված հավերից են ստացվում: Բացի բդերից կան նաև խոշոր հավեր, որոնք նույնպես կասկածելի են: Քանի որ փոքրիկ՝ 2-3 ամսական հավը չէր կարող այդքան աճել՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: