”ԵԱՀԿ-մեահկ չգիտեմ, բայց մարդկայինով՛՛…Հայկական ժամանակ
՛՛ԵԱՀԿ-մեահկ չգիտեմ, բայց մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարից սկսած բանակով վերջացրած՝ ամեն քայլ ձեռնարկում են՝ հետ բերելու համար: Էդ թուրքերի խելքին չենք ուզում ընկնենք պատերազմ մղենք, բայց ամեն ինչ անելու են՛՛:
՛՛Հայկական ժամանակի՛՛ թղթակցի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով կործանված հայկական ուղղաթիռի օդաչուներին անկման վայրից դուրս բերելու ուղղությամբ գործադրվող ջանքերին եւ այս հարցում ԵԱՀԿ պահվածքին:
Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կարձագանքի կատարված միջադեպին, նշել է, որ հայկական կողմը փորձում է ՛՛մարդկային հարաբերություներով՛՛ վերադարձնել օդաչուներին:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: