24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թշնամու զորքը 13 օր է Հայաստանի տարածքում է և դա, ըստ էության, ոչ ոքի չի խանգարում, նեղություն չի տալիս

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Թշնամու զորքը 13 օր է Հայաստանի տարածքում է և դա, ըստ էության, ոչ ոքի չի խանգարում, նեղություն չի տալիս, ոչ ոքի ազգային արժանապատվությունը չի խոցում, անվտանգության սպառնալիք չի դիտարկվում: Կրկնում եմ՝ ոչ մեկի։ Հայաստանում ամեն ինչ ընկալվում է նորմալ և ամեն ինչ նորմալ է: Եթե այդպես չլիներ, գոնե, մեղմ ասած, անհամաձայնություն կդրսևորվեր, իսկ թե ինչ էր լինում Հայաստանում մինչև 2018թ., երբ կտրում էին 1 ծառ, փակում էին 1 առու կամ կառուցում էին 1 գես, բոլորն են հիշում: Եվ դա նորմալ էր, իսկ հիմա «նորմալը» լռությունն է:
 
Երկիրը շարունակում է բնականոն ռիթմով ապրել և ինքնամոռաց շարժվել դեպի ընտրություն։ Բայց կա մեկը, ով թեթև անհարմարություն է զգում իր իսկ ստեղծած իրավիճակից։ Խոսքը Նիկոլի մասին է, որովհետև դժվար է քարոզարշավ անել, զզվելի ձայնով ղժղժալ «թալանի», Մոնումետնի տների մասին, երբ երկիրը զավթված է թշնամու կողմից, իսկ անվտանգության պատասխանատուն դու ես։ Նիկոլը վերջին անգամ քարոզարշավ արել է մայիսի 9-ին, իսկ դա իր համար մահացու է, քանի որ ժամանակն աշխատում է հենց իր դեմ։
 
Ի՞նչ էր նա փորձում անել, որ չստացվեց։
 
Հերթական անգամ գաղտնի, ժողովրդի մեջքի հետևում պատրաստվում էր ստորագրել դավաճանական նոր փաստաթուղթ, որի արդյունքում Հայաստանը հրաժարվում է Արցախից, թշնամուն է հանձնվում Հայաստանից նոր տարածքներ, ինչի դիմաց Ադրբեջանը հանում է զորքերը Սյունիքից ու Գեղարքունիքից։
 
Դրա համար պատրաստ էր ամեն ինչ. փաստաթուղթը, պայմանավորվածությունները, նախաստորագրությունը, ադրբեջանական քարոզչամեքենան փաստաթղթի ստորագրման կապակցությամբ նույնիսկ Ալիևի մամուլի ասուլիսի մասին էր հաղորդում։ Պլանը տապալվեց, գոնե թե մինչ այս պահը, բայց քարոզարշավը սպասել չի կարող։
 
Նիկոլը հիմա էլ ավելի է իջեցրել նշաձողն ու երեկ տեղեկացրել է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի կապիտուլյացիայի նոր փաստաթուղթ, որն ունի մեկ նախապայման. թշնամու զորքը գոնե մինչև ընտրություն հետ քաշվի, որպեսզի ինքը կարողանա նորից գռզոյանման թալանչիների հետ ձեռք ձեռքի բռնած երգի «30 տարվա մասին» թշվառների սիրելի երգը: Հատկապես, որ դիմադրություն առանձնապես չկա, բոլորը համակերպվել են, Նիկոլի ընտանիքի քավորի եղբայրն էլ բառացի ասաց Տավուշից հանձնվելիքի մասին ու դեռ շնչում է։ Իսկ վերահաս արհավիրքի մասին բոլորը լուռ են։
 
Հ.Գ. Նիկոլը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գաղտնի, սեպարատ բանակցությունների մեջ է՝ շրջանցելով ու փաստի առաջ կանգնեցնելով Ռուսաստանին:
 
Հ.Գ.Գ. Ինչ վերաբերում է 100 % հայանպաստ փաստաթղթի մասին հեքիաթին՝ փաստորեն, Ադրբեջանը զորք է մտցրել Հայաստան, որպեսզի ստիպի Նիկոլին ստորագրել այդ 100% հայանպաստ փաստաթուղթը և սպառնում է, որ միայն այդ պարագայում կհանի զորքը։
Վարագույր

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ