05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այդ փաստաթղթով հանցագործ են դառնալու ոչ միայն պետության ղեկավարը, նաև բոլոր «ԿՈՂՄ» պատգամավորները․ քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԶԳՈւՇԱՑՈւՄ , ՀՐԱՎԻՐՈւՄ ԵՄ ԶԼՄ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆԸ։

  • 1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ օրենսդիր մարմինն ընդունել է որոշում՝ պարտավորվելով հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ նշված կլինի Ադրբեջանի կազմում։
  • Ստորագրելով և անարգել կյանքի կոչելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարությունը, որով ճանաչվել է ինչպես առհասարակ Արցախի, այնպես էլ նախկին ԼՂԻՄ տարածքների մի մասի նկատմամբ Ադրբեջանի փաստացի օկուպացիան՝ ՀՀ դե-ֆակտո ղեկավարը օրենք է խախտել։
  • Եթե այս նոր կապիտուլյացիոն և հակաօրինական փաստաթղթի հիման վրա «ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ապա կրկնակի հանցագործ է դառնալու ոչ միայն պետության դե-ֆակտո ղեկավարը, այլ բոլոր «ԿՈՂՄ» սեղմող պատգամավորները։

* որոշման հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=3278»

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ