08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 191 նոր դեպք, մահացել է 9 մարդ

Հայաստանում մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 191 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221559 դեպքի: 

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1050075 վերջին մեկ օրում` 3663 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6146 պացիենտ. Մեկ օրում նվազել է 290-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 209980 անձ` վերջին մեկ օրում 472 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4364 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1069 է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ