07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՊԿ-ում ուշադրությամբ և տագնապով հետևում են Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը․ Զաս

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը քննարկման առարկա է դարձել Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ, հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է Интерфакс-Азербайджан-ը:

«ՀԱՊԿ-ում ուշադրությամբ և տագնապով հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Դա նույնպես քննարկման առարկա է դարձել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստի ընթացքում» – ասել է Զասը նիստի ավարտից հետո:

Զասի խոսքով՝ ՀԱՊԿ-ում ողջունում են «Ռուսաստանի միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերի միջև սկսված բանակցությունները և տարածքի վիճելի հատվածներից ստորաբաժանումների մի մասը հետ քաշելու շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը»:

«Ընդգծում ենք նաև 2020 թվականի նոյեմբերի 10- ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման այլընտրանքի բացակայությունը», – ասել է Զասը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ